Լրահոս

26.04.2012 08:43


Հանդիպել են ՀԱԿ և ԲՀԿ Շենգավիթի նախընտրական շտաբերի պատասխանատուները

Հանդիպել են ՀԱԿ և ԲՀԿ Շենգավիթի նախընտրական շտաբերի պատասխանատուները

Ապրիլի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրես դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շենգավիթի նախընտրական շտաբների պատասխանատուների միջև:

Հայ ազգային կոնգրեսի ու ԲՀԿ-ի Շենգավիթի ներկայացուցիչները քննարկել են նախընտրական զարգացումները, մասնավորապես՝ իրենց համայնքում տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շենգավիթ համայնքում ընտրակեղծիքների դեմ միասնական պայքար ծավալելու, իսկ քվեարկության օրը ընտրատեղամասերում վերահսկողություն սահմանելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին նման հանդիպում էր տեղի ունեցել նաև Հայ ազգային կոնգրեսի և ՀՅԴ Շենգավիթի գրասենյակների պատասխանատուների միջև: Ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ Կոնգրեսի հանդիպումներն իրականացվում են ԱԺ ընտրությունների օրինականության վերահսկողության հանրապետական միասնական շտաբի գործունեության համատեքստում:

Հայ ազգային կոնգրեսի Շենգավիթի ընտրական շտաբ

Այս խորագրի վերջին նյութերը