«Հայ ազգային կոնգրես» դաշինքը հայտարարում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ԱԺ-ում մեծամասնություն կազմելու դեպքում առաջնահերթ ձեռնամուխ է լինելու երկու հրատապ հարցերի լուծման, որոնք առաջացել են վարչախմբի թալանի ու ագահության հետեւանքով։
2009թ. մարտի 3-ին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ միանգամից արժեզրկվեց մոտ 25%-ով։ Այդ պահին ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպոզիտները կազմում էին 560 միլիարդ դրամ, որի 56,7%-ը հայկական դրամով։ Ընդամենը 1 օրվա ընթացքում ավանդատուները կորցրեցին 79,4 միլիարդ դրամ։ Առեւտրային բանկերը ոչ մի կորուստ չունեցան, քանզի, իշխանությունների թողտվությամբ ու հավանությամբ, ավանդատուների կրած վնասից ոչինչ չփոխհատուցեցին։ Հայ Ազգային Կոնգրեսն անմիջապես ձեռնամուխ է լինելու 2009թ. մարտի սկզբին դրամի փոխարժեքի կտրուկ բարձրացման հետեւանքով տուժած ավանդատուների խախտված իրավունքների ու կրած վնասների վերականգնմանը։ Նրանց ավանդները կավելացվեն 12,5%-ով՝ 2009թ. կորցրածի կիսով չափ։
2010թ. գյուղատնտեսության վիճակը ծայրահեղ վատացավ երաշտի ու դրա դեմ կառավարության անգործության հետեւանքով։ Տեղի ունեցավ գյուղատնտեսական մթերքների արտադրության կտրուկ անկում. ըստ պաշտոնական տվյալների անկումը կազմեց 15, իսկ իրականում՝ 30%։ Իր կամքից անկախ ստեղծված աղետալի ֆորսմաժորային իրավիճակում գյուղացիներն ի վիճակի չեղան վերադարձնելու առեւտրային բանկերից ստրկական պայմաններով վերցրած վարկերը։ Կառավարությունն իրական օգնության փոխարեն բավարարվեց գյուղացիներին ընդամենը 10-20% զեղչ գներով մի քանի կիլոգրամ սերմացու, դիզվառելիք ու պարարտանյութ վաճառելով։ Վերցված վարկերը՝ բարձր տոկոսադրույքով հանդերձ, մնաց գյուղացու ուսերին։ Հայ Ազգային Կոնգրեսը խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում անմիջապես մինչև 10 հեկտար հող ունեցող գյուղացիական տնտեսությունների համար կիրականացնի վարկային ամնիստիա, վարկերի տոկոսադրույքները կզրոյացվեն՝ կեսը բյուջեի սուբսիդիաների, մյուս կեսը՝ գյուղատնտեսական վարկերի գծով բանկային տնտեսական նորմատիվների իջեցման հաշվին։
Հայ Ազգային Կոնգրեսը հիշեցնում է նաև, որ շարունակվում է խորհրդային Խնայբանկի գծով ավանդները պետական պարք ձեւակերպելու համար քաղաքացիների հաշվառման գործընթացը։ Այս և մյուս խնդիրների հատ կապված՝ պետք է դիմել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ՝ Երեւան, Կորյունի 19ա (հեռ. 52.09.74) կամ Կոնգրեսի տարածքային գրասենյակներ։
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը