Քաղաքական

26.04.2012 00:05


Հայաստանում տեղի է ունենալու հեղափոխություն, և ամեն ընտանիք զգալու է դա

Հայաստանում տեղի է ունենալու հեղափոխություն, և ամեն ընտանիք զգալու է դա

«Հայաստանում տեղի է ունենալու հեղափոխություն, եւ ամեն ընտանիք զգալու է դա` սկսած քաղաքական կարգի փոփոխությունից, պետական ապարատի փոփոխությունից եւ ամեն ինչից: Սա այն դեպքում, եթե ՀՅԴ-ն ստանա ընտրողների քվեների մեծամասնությունը»,–Արտաշատում կայացած ՀՅԴ հանրահավաքի ժամանակ արտաշատցիներին խոստացավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա` հայ ժողովուրդն ու ՀՅԴ-ն պետք է միասին իրականացնեն ամբողջական իշխանափոխություն, որովհետեւ իշխանությունները չեն կարող լուծել այն հարցերը, որոնք ոչ միայն ՀՅԴ-ն է բարձրացնում, այլեւ ժողովուրդը:

«Չի կարող Հայաստանում լինել մի բնակիչ, որի նվազագույն եկամուտը պակաս լինի այն գումարից, որ նա չկարողանա իր սնունդի, հագուստի ու ծառայությունների համար վճարել: Եթե այդպիսի քաղաքացւիներ կան, որեմն դուք չեք կարող խոսել արդարությունից, հավատից: Դուք չեք կարող հավատից խոսել, որովհետեւ ամեն ինչ արել եք, որ այս ժողովրդի մեջ հավատը մեռնի»,- իր խոսքն իշխանություններին ուղղեց Արմեն Ռուստամյանը:

Նա հավաստիացրեց, որ ՀՅԴ-ն ընտրապայքարի է մտել ամբողջական իշխանափոխության համար: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն նախագահական կարգը պետք է փոխվի, այլ նաեւ նախագահին սպասարկող ու ծառայող համակարգը: Որովհետեւ, ինչպես նշեց դաշնակցական գործիչը, ցանկացած նոր եկած իշխանություն ոչ թե լուծել է երկրում ժողովրդավարության կայացման կամ աղքատության վերացման հարցերը, այլ ամբողջ պետական ռեսուրսն օգտագործել է իր վերարտադրության 

Այս խորագրի վերջին նյութերը