Լրահոս

26.04.2012 10:04


Ռուբեն Հայրապետյանը փոշմանել է և կրկին բացել ֆեյսբուքյան իր էջը

Ռուբեն Հայրապետյանը փոշմանել է և կրկին բացել ֆեյսբուքյան իր էջը

ՀՖՖ նախագահ, Ավանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ–ի կողմից առաջադրված Ռուբեն Հայրապետյանը փոշմանել է և «Ֆեյսբուք»–ում կրկին բացել իր էջը։

Հիեցնենք, որ 2012թ. մարտի 2-ին հրավիրված ասուլիսում նա հայտարարել էր, թե այդ էջը բացել էր երկրպագուների հարցերին պատասխանելու համար, բայց ստացվում է, թե այն բացել է ոմանց կողմից իրեն վիրավորելու համար։

«Այսօրվանից ես փակում եմ  «Ֆեսյբուքի» իմ էջը. ով ինչ հարցեր ունի, թող դիմի Ֆուտբոլի ֆեդերացիային, այն կայք ունի»,-ասել էր նա:

Այժմ էլ իր էջը կրկին բացելը Ռ. Հայրապետյանը բացատրել է հետյալ կերպ.

«Սիրելի «Facebook-ի» ընկերներ:Ներողություն եմ խնդրում, բայց ես ձեզ պատժելու նպատակ երբևէ չեմ ունեցել, ուղղակի պատճառը եղել է լրիվ այլ բան: Ես պատասխանել եմ ֆուտբոլասերի հարցերին, իսկ որոշ ՀԱԿ-ական լրատվամիջոցներ սարքել են իրենց քննարկման թեման, իսկ ես ստիպված պատասխանել եմ նրանց, այն դեմքում, երբ ես ընդամենը պատասխանել եմ իմ «Facebook»-ի ընկերոջը: Ես էջս բացել եմ իմ համար շատ սիրելի մարդու և բազմաթիվ երկրպագուների խնդրանքով: Այս ժամանակավոր դադարի համար հայցում եմ ձեր ներողամտությունը»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը նույն կերպ փոշմանել էր նաև իր պատգամավոր դառնալու հարցում. նախ հայտարարեց, որ խորհրդարանն իր տեղը չէ և այլևս պատգամավոր չի լինի, ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ որոշում է կայացրել, որ Հայրապետյանը պետք է մնա ֆուտբոլում, բայց հետո հայտարարեց, թե մտափոխվել է և մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը