Տնտեսական

26.04.2012 10:19


Որտեղի՞ց Տիգրան Սարգսյանին այդքան փող

Որտեղի՞ց Տիգրան Սարգսյանին այդքան փող

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բանկային հաշիվներին 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ եղել է 870 հազար դոլար և 35 մլն դրամ: Այսինքն, ինքն էլ չի հետևում Հայաստանում ավանդները ՀՀ դրամով պահելու իր հանրահայտ կոչին:
Բերված տվյալները վերցված են Տիգրան Սարգսյանի կողմից ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրից: Ըստ նույն փաստաթղթի՝ նա վերջին մեկ տարում ունեցել է 31 մլն 700 հազար դրամի եկամուտ, որից 12 մլն դրամը «Անելիք», իսկ 16 մլն-ը «Յունի», 214 հազարն էլ՝ «Գյուղփոխօգնության» բանկերում ունեցած ավանդների տոկոսավճարներն են:

Իբրև ՀՀ վարչապետ` նրա տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլն 340 հազար դրամ: Սարգսյանը Երևանի կենտրոնում ունի 2 բնակարան և մեկ առանձնատուն, մեկ առանձնատուն էլ ունի Կոտայքի մարզի Նուռ-Նուս գյուղում, իսկ Դիլիջանում ունի մոտ 3 հազար ք/մ մակերեսով հող: Տիգրան Սարգսյանի միակ շարժական գույքը 1979 թվականի արտադրության «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենան է: Ըստ հայտարարագրի՝ նա ութ մլն դրամը գերազանցող արժեքով ոչ մի գույք չունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը