Լրահոս

26.04.2012 10:45


Հավասար եթերաժամանակով անհավասար պայմանների մասին

Հավասար եթերաժամանակով անհավասար պայմանների մասին

Նախընտրական քարոզչությունն  ընթանում  է  զանգվածային խախտումներով, որոնցից  առավել  նենգ  ենք  համարում   հեռուստաընկերությունների  կողմից իրականացվողները, քանի որ  առաջին  հայացքից  «անմեղ» թվացող  այդ խախտումները, կարող են  էական ազդեցություն  ունենալ ընտրության արդյունքների վրա, մասնավորապես՝

-         քաղաքական  պաշտոններ  զբաղեցնող  պատգամավորության թեկնածուների  գործունեության  լուսաբանումը /ԸՕ 22-րդ  հոդվածի 1/3-րդ մաս/, որոնց առաջամարտիկը  ՀՀ  Նախագահ-պատգամավորության թեկնածուն  է՝ եթերում  է  օր  ու  գիշեր,

-         սեփական նախաձեռնությամբ կուսակցությունների  վարկանիշների  վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների   արդյունքների  հրապարակումն /ԸՕ 21-րդ  հոդվածի  2-րդ մաս/, այդ  թվում, օտարերկրացիների  միջոցով /ԸՕ  18-րդ  հոդվածի  4-րդ մաս/, ավելին, դրանց  պատվիրումը  /«Արմնյուզ»  և «Շանթ»/, 

-         լրագրողական /օպերատորական/ տարաբնույթ  հնարքներ օգտագործելով  կողմնակալ  և  գնահատականներ  պարունակող  տեղեկատվության ներկայացումը / ԸՕ 19-րդ հոդվածի  3-րդ մաս/, այդ  թվում,՝ ուրիշի  խոսք-քարոզչության  մեջբերում, կուսակցության  քարոզչական և  նմանատիպ  նյութի    օգտագործում  և  այլն: 

   Առնվազն մեր  կողմից,  այդ  անթաքույց  խախտումների  վերաբերյալ մոտ  200     դիմում-բողոք  է  ներկայացվել  ԿԸՀ, որոնք  հասկանալի  պատճառներով  չեն  էլ  քննարկվում:

   Այս պայմաններում, կասկածանքների  տեղիք է տալիս  ՀՌԱՀ-ի  կողմից  անցկացրած   կուսակցությունների  համար  հավասար պայմանների  ապահովման  գնահատման  Մոնիթորինգը: Մասնավորապես, վերջինիս  համար հիշյալ  3  հիմնարար պահանջներից  և  ոչ  մեկի  ուղղությամբ  որևէ  դիտարկում չանցկացնելով,   խնդիրը  նենգափոխել  է  ինչ  որ  եթերաժամանակի  հաշվարկման, խախտելով  ոչ  միայն  ԸՕ  19-րդ  հոդվածի  11-րդ  մասի, այլև  իր  իսկ՝ ՀՌԱՀ-ի կողմից  ընդունած  համապատասխան մեթոդաբանության դրույթները:

 Սակայն, եզրահանգել  է, որ  ԸՕ-ի  պահանջների  որևէ  խախտում  տեղի չի ունեցել:

   Խնդրին, առավել  ստեղծագործական մոտեցում  է  ցուցաբերել  ԿԸՀ-ն, այն  է՝ Մոնիթորինգի  արդյունքների  անվան  տակ  տեղադրել  է  ՀՌԱՀ  տեղեկանքը  եթերաժամանակի մասին, փորձելով  ցուցադրել, որ  անխախտում  նախընտրական քարոզչություն  է  անցկացնում:

   Գրեթե  նույն կերպ  են վարվում  որոշ  քաղաքական  գործիչներ  և  «գրանտակերներ»՝ մեկն  անփաստարկ, գուցե  միամիտ,  գովասանքներով, մյուսը՝ փաստարկված, սակայն, եթերաժամանակի մասին  հիացմունքային եզրահանգումներով, ինչն  հաճույքով հեռարձակում են այդ նույն հեռուստաընկերությունները:

   Եթերաժամանակի իբր  հավասար բաշխումից գոհ են  անգամ  որոշ «ընդդիմություններ», որոնք  ոչ  միայն չեն  տիրապետում  ԸՕ  պահանջներին, այլև՝ ակնհայտորեն  չեն հասկանում  ընտրողների կամքի ազատ  արտահայտման  վրա  ՀՀԿական «նոր տեխնոլոգիայի»  ներգործությունն, այն  է՝  հավասար  եթերաժամանակ  անհավասար պայմաններով

   Հեռուստաընկերությունների  խախտումների  պաշտպաններից  առավել  վտանգավոր  ենք համարում, բացարձակ  անգործության մատնված   «Հանրային շտաբ»  կոչվող  միջկուսակցական կառույցը, որը  դեռևս  միայն  պատրաստվում  է  հսկել, միայն  պարզ  չէ՝ թե ինչ: 

  Ինչևէ, ակնհայտ  է, որ  այս  մոտեցումներով  ամուր  հիմք է ստեղծվում  ընտրության ապօրինի   գործընթացների  արդյունքների «ազատ  ու  արդար»  հայտարարման համար:  Հավանաբար, մեզանից  շատ  են  Հայաստանը  սիրում, որին  այսպիսի «ընտրություններ»  հարկավոր  չեն, ավելին՝ վաղուց  կործանարար  են:

Հայաստանի  Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/

Այս խորագրի վերջին նյութերը