Այսօր՝ ապրիլի 26–ին, նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը։ Այս օրը հնարավորություն է տալիս ընդգծել նորարարության, ստեղծագործ աշխատանքի դերը մարդու ամենօրյա կյանքում և հասարակության զարգացման մեջ։
Մտավոր սեփականության համաշխարհային օրը 2000թ. սեպտեմբերին հիմնել է Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության գլխավոր համաժողովը և նշվում է 2001թ.–ից։
Ամեն տարի «Մտավոր սեփականության օրը» նվիրվում է որևէ թեմայի։ Անց են կացվում մի շարք միջոցառումներ, հանդիպումներ, որոնց նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց հետ առերեսվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը՝ հասարակության լայն զանգվածներին հասցնել մտավոր սեփականության բնույթը, մտավոր սեփականության պաշտպանության ձևերն ու դրա կարևորությունը մարդկության զարգացման գործում։
«Այս տարի Մտավոր սեփականության օրը նվիրված է նորարար–ստեղծագործողներին՝ այն մարդկանց, ովքեր իրենց ստեղծագործ մտքով և արհեստավարժ աշխատանքով կոտրում են կարծրատիպերն ու նոր հորիզոններ բացում՝ արմատապես փոխելով մարդկանց կյանքը»,–ասվում է ՄՍՀԿ պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ։
Այսօր Մտավոր սեփականության համաշխարհային օրն է