Վրաերթի է ենթարկել 4 անձանց. նրանցից մեկը մահացել է
Ապրիլի 25-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանից մեկը՝ 1961թ. ծնված Արևհատ Դավթյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 26-ին՝ ժամը 00։15-ին, վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերվել է Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում, իսկ նույն օրը՝ ժամը 00։50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել վարորդը:
Վրաերթի է ենթարկել 4 անձանց. նրանցից մեկը մահացել է