Լրահոս

26.04.2012 11:24


«Ոստիկանության Արթիկի բաժնի պետը ամբողջովին դարձել է ՕԵԿ գրասենյակի ղեկավարը». բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին

«Ոստիկանության Արթիկի բաժնի պետը ամբողջովին դարձել է ՕԵԿ գրասենյակի ղեկավարը». բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին

Մեծարգո պարոն Ոստիկանապետ, ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանն արդեն անցել է տրամաբանության և բարեկրթության բոլոր սահմանները և ամբողջովին դարձել է ՕԵԿ գրասենյակի ղեկավարը Արթիկի տարածաշրջանում: Վերջինս Ձեր կողմից ուղարկվել է հարկադիր արձակուրդի, սական շարունակում է ծառայողական մեքենայով շրջել գյուղերով ու սպառնալ մարդկանց, որպեսզի ձայն հավաքեն ՕԵԿ-ի և մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր համար: Ոստիկանապետն այնքան է հղփացել, որ արդեն երևում է եղբոր գովազդային հոլովակներում (երեք օր առաջ Շանթ ի եթեր) և  հայտարարում է, որ Վլադիմիր Գասպարյանը չի կարող ազատել իրեն, քանզի իր այդ պաշտոնով նա պարտական է միայն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին: 

Պարոն Ոստիկանապետ, խնդրում ենք միջամտեք, Արթիկ ուղարկեք հանձնաժողով, կամ ձեռնարկեք այլ քայլեր, բնակչությունն ակաբեկված է, մարդիկ այլևս տանել չեն կարողանում ոստիկանության աշխատակիցներին, որոնք իրենց հերթին պնդում են, որ կատարում են վերադասի հրահանգը: 

 Մենք վստահում ենք Ձեզ և գիտենք, որ ուղղամիտ և արդարադատ մարդ եք, սպասում ենք Ձեզ:  

 Արթիկի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ

Այս խորագրի վերջին նյութերը