Կներկայացվեն ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի գործունեության նախնական արդյունքները
Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ ՀՔՄ կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների ակումբի կողմից անցկացվող հանրային լսումների չորրորդ լիագումար նիստում, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 11-ին, ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում (Մոսկովյան 33ա, առաջին հարկ), կներկայացվեն ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի գործունեության նախնական արդյունքները: Հանրությունը կտեղեկացվի ապրիլի 25-ին ՀՔՄ կենտրոնական գրասենյակում գումարված Միասնական ընտրական շտաբի աշխատանքային նիստի որոշումների մասին: Լսումների նիստը, որին կմասնակցեն Միասնական ընտրական շտաբի անդամները, վարելու է ՀՔՄ նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը:
Հայաստանի քաղաքագետների միության մամլո քարտուղարություն
Կներկայացվեն ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի գործունեության նախնական արդյունքները
Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ ՀՔՄ կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների ակումբի կողմից անցկացվող հանրային լսումների չորրորդ լիագումար նիստում, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 11-ին, ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում (Մոսկովյան 33ա, առաջին հարկ), կներկայացվեն ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի գործունեության նախնական արդյունքները:
Հանրությունը կտեղեկացվի ապրիլի 25-ին ՀՔՄ կենտրոնական գրասենյակում գումարված Միասնական ընտրական շտաբի աշխատանքային նիստի որոշումների մասին:
Լսումների նիստը, որին կմասնակցեն Միասնական ընտրական շտաբի անդամները, վարելու է ՀՔՄ նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը:
Հայաստանի քաղաքագետների միության մամլո քարտուղարություն