Ռուսաստանն առաջարկում է ընտրություն կատարել՝ կա՛մ ԱՊՀ, կա՛մ «Արևելյան գործընկերություն»
Օրերս Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևն ուշագրավ հայտարարություն է արել։ Նա Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Բելոռուսին, Ուկրաինային և Մոլդովային առաջարկել է ընտրություն կատարել Եվրամիության և ԱՊՀ-ի միջև։ «Որպես տնտեսությունների մասին տեղեկացված մարդ՝ տեսնում եմ, որ այս պահին Եվրամիությունը չի կարող փոխհատուցել այն կորուստները, որոնք, հնարավոր է, ունենան երկրները՝ մասնակցելով «Արևելյան գործընկերություն» ծրագրին»,-ասել է Լեբեդևը։ Նրա կարծիքով, պետք է ընտրել՝ կա՛մ ԱՊՀ, և գործընկերություն Ռուսաստանի հետ, կա՛մ էլ՝ «Արևելյան գործընկերություն», և Եվրամիության «աննշան» օգնություն։ Այս հայտարարությունն ակնհայտ ցույց է տալիս, որ Ռուսաստանը փորձում է Հարավային Կովկասում հակազդել իր հիմնական մրցակիցներին։ Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրներից հինգը ԱՊՀ անդամ են. օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը դուրս էր եկել ԱՊՀ կազմից։

Ըստ «REGNUM»-ի։