Լրահոս

26.04.2012 12:02


Արմեն Բադալյան. «ՕԵԿ–ը՝ որպես կուսակցություն, քաղաքական դաշտում գոյություն չունի»

Արմեն Բադալյան. «ՕԵԿ–ը՝ որպես կուսակցություն, քաղաքական դաշտում գոյություն չունի»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն, անդրադառնալով խորհրդարան անցնելու կուսակցությունների հնարավորություններին, մասնավորապես, «Օրինաց երկիր» կուսակցության մասով «7օր»–ին ասել է.

–Եթե ազատ և արդար ընտրություններ տեղի ունենան, ՕԵԿ–ը չի կարող անցնել խորհրդարան։ Ի դեպ, սա շատ հետաքրքիր է՝ սա կարող է ազնիվ և արդար ընտրությունների անցկացման չափանիշներից մեկը հանդիսանալ. եթե ՕԵԿ–ը կուսակցական ցուցակով, այլ ոչ թե մեծամասնական պատգամավորական թեկնածուներով, խորհրդարան անցավ, ապա դա առաջին ազդանշանն է, որ ընտրությունները կեղծվել են, որովհետև ՕԵԿ–ը 2008թ. մարտի 1–ին դավաճանեց իր իսկ ընտարզանգվածին, և այլևս քաղաքական դաշտում որպես կուսակցություն գոյություն չունի։

Արմեն Բադալյանն անդրադարձել է նաև քարոզարշավին.

–Հիմա մենք տեսնում ենք, որ ՕԵԿ–ի քարոզարշավը բավականին ագրեսիվ, սոցիալ–պոպուլիստական ոճով է ընթանում, որի թիրախը ՀՅԴ–ի ընտրազանգվածն է։ Իրենք կարող են ընտրազանգվածը վերցնել, որով իրենք էլ չանցնեն, բայց Դաշնակցությանն էլ թույլ չտան, որ 5 տոկոսը հաղթահարի։ Իսկ ՕԵԿ–ը եթե անցավ խորհրդարան, ուրեմն իմացեք, որ ընտրացուցակներն «իրենց գործը» կատարել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը