Լրահոս

26.04.2012 12:20


Քաղաքագետ. «ՕԵԿ–ը ՀՀԿ-ի համար երկրորդական կցորդ է»

Քաղաքագետ. «ՕԵԿ–ը ՀՀԿ-ի համար երկրորդական կցորդ է»

Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը մոտ 400 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին։ Մեկնաբանելով սա՝ քաղաքագետ Արմեն Աղայանը «7օր»–ին ասել է.

Չեմ բացառում, որ ՕԵԿ-ը ստիպված լինի ոչ միայն հանձնաժողովական տեղերը, այլև իրեն խոստացված պատգամավորական տեղերն էլ նվիրի ՀՀԿ-ին, եթե հանկարծ պարզվի, որ ՀՀԿ-ի՝ իրեն անհրաժեշտ ձայնաքանակը հավաքելու մյուս միջոցներն արդեն սպառված են:

Քաղաքագետը նաև ավելացրել է, որ ՕԵԿ-ն ինքն էլ է իրեն ՀՀԿ-ի կցորդ համարում.

Բայց բացառված չէ, որ ՀՀԿ-ի համար նա երկրորդական կցորդ է, որից առանց ափսոսանքի կարելի է հրաժարվել: Եթե ԲՀԿ-ն ժամանակին համաձայնվեր միասնական իշխանական ցուցակ կազմել, դա կփրկեր ՕԵԿ-ին, որը երաշխավորված տեղեր կստանար այդ ցուցակում: Իսկ ահա առանձին մասնակցությունը նրա համար շատ ռիսկային է, ու ոչ մի բանավոր երաշխիք դրան չի օգնի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը