ՀԱՄ. «Թող նորընտիր Ազգային Ժողովը դառնա համայն հայության իրավական եւ օրենսդիր մարմինը»
- Հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովի ազատ եւ արդար ընտրության կարեւորությունը հայոց պետականության ամրապնդման եւ ազգի համակողմանի զորացման ու զարգացման տեսանկյուններից,
- Արժեւորելով մեր ազգային նպատակների՝ օրենքի ուժ ստանալու եւ արտաքին աշխարհում զգալի դերակատարում ունենալու անհրաժեշտությունը,
- նահատելով հայությանը պաշտպանող եւ միջազգային նշանակություն ունեցող օրենսդիր միակ մարմնի գոյությունն ու գործունեությունը.
ՀԱՄ Խ-ն Միաբանության մեջ ներառված քաղաքական, հասարակական, լրատվական, ուսանողական եւ երիտասարդական կառույցներին, մտավորականության, ազատամարտիկների, գիտական, հոգեւոր եւ այլ հարցերով զբաղվող միավորումներին ու խորհուրդներին կոչ է անում մասնակցել ՀՀ ԱԺ հերթական ընտրությանը, չնայած այն հանգամանքին, որ ՀԱՄ-ն այս անգամ էլ չկարողացավ մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին:
ՀԱՄ Խ-ն Միաբանության անդամներին հրահանգում է անպայման մասնակցել ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրությանը, որպեսզի հայ արիականների ձայները տե՜ր ունենան եւ չկեղծվե՜ն: ՀԱՄ հիմնական անդամները, համակիր եւ օժանդակ շրջանակներն ազատ են՝ ընտրելու՜ կամ չընտրելու՜ հարցում:
- Ընտրողները պետք է հաշվի առնեն մասնակից կազմակերպությունների կամ անհատների քաղաքական ու գաղափարախոսական տեսակետները, անցած կյանքի ուղին ու իրական պատկերը, եւ ըստ այդմ կատարեն իրենց ընտրությունը:
- Չընտրողները պետք է նույնպես մասնակցեն քվեարկությանը եւ հաստատեն իրենց տեսակետը ընտրաթերթիկներում:
ՀԱՄ կառույցների այն անդամները, ովքեր ընդգրկված են ընտրական հանձնաժողովներում կամ լիազորված անձ են՝ այս կամ այն քաղաքական ուժին կամ անհատին սատարելով, պարտավոր են անթերի կատարել իրենց գործը, քանզի թերացողներն ու խախտումներ կատարածները խստագույնս կպատժվեն եւ ի ցույց կդրվեն:
ՀԱՄ Խ-ն ՀՀ ԱԺ ընտրությանը մասնակցող իշխանական եւ ընդդիմադիր կազմակերպություններին ու անհատներին կոչ է անում լինել անաչառ եւ իրապես անցկացնել ազատ ու արդար ընտրություններ:
Եվ թող նորընտիր Ազգային Ժողովը դառնա համայն հայության իրավական եւ օրենսդիր այն մարմինը, որը կպաշտպանի յուրաքանչյուր հայի իրավունքը ցանկացած երկրում կամ իրավիճակում:
Հայ Արիական Միաբանության հայտարարությանը միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբումը՝ համանման կոչ հղելով իր անդամներին:

Հայ Արիական Միաբանության երագույն Խորհուրդ