Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թ. ապրիլի 20-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի և Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի ևՍարալանջի փողոցներում:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են