Քաղաքական

26.04.2012 13:40


Ստեփան Գրիգորյան. «Նախորդի համեմատ՝ այս անգամ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն կհավաքի»

Ստեփան Գրիգորյան. «Նախորդի համեմատ՝ այս անգամ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն կհավաքի»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը լրագրողներին ասել է, թե նախկինի համեմատ այս անգամ կուսակցությունները կարողանում են ազատ քարոզարշավ իրականացնել, բայց բացասական է, որ իշխանությունների կողմից ադմինիստրատիվ ռեսուրսն է օգտագործվում:

Նա նշել է, որ հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև, նախորդի համեմատ այս անգամ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն կհավաքի, մի քանի ուժեր էլ կարող են անցնել հինգտոկոսանոց շեմը։

«Ժառանգությունն» էլ հայտարարեց, թե ընդդիմություն է։ Մենք հարգում ենք ասվածը, բայց նրանց ցուցակում հայտնվեցին մարդիկ, ովքեր իշխանամետ ուժեր են,-հայտարարել է Ս. Գրիգորյանը՝ ավելացնելով, որ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ էլ «Ժառանգությունը» թեև միավորվել է, բայց նրանց միջև գաղափարական անճշտություն կա՝ մեկն ասում է՝ ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծում, մյուսն ասում է՝ շուտ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը