Լրահոս

26.04.2012 14:42


Էրդողան. «Եթե սիրիական բանակը ևս մեկ անգամ խախտի Թուրքիայի սահմանը, Անկարան կդիմի ՆԱՏՕ–ին»

Էրդողան. «Եթե սիրիական բանակը ևս մեկ անգամ խախտի Թուրքիայի սահմանը, Անկարան կդիմի ՆԱՏՕ–ին»

Եթե սիրիական բանակը ևս մեկ անգամ խախտի Թուրքիայի սահմանը, Անկարան կդիմի ՆԱՏՕ–ին։ Այս մասին «Ալ–Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է։ Դաշինքի անդամ պետության սահմանի խախտումը թույլ է տալիս դիմել ՆԱՏՕ–ի օգնությանը»,–ասել է Էրդողանը։ Թուրքիայի վարչապետը նշել է, թե իր երկիրը կշարունակի սատարել Սիրիայի ընդդիմությանն ու կընդունի այդ երկրի փախստականներին։

Այս խորագրի վերջին նյութերը