«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ է նշանակվել Արմեն Դարբինյանը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով Արմեն Դարբինյանը նշանակվեց գլխավոր տնօրենի անվտանգության գծով տեղակալ:
Արմեն Վաղինակի Դարբինյանը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում: 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ քիմիկոս է: 1984 թվականին ավարտել է Ֆ. Ձերժինսկու անվան ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի Բարձրագույն դպրոցը:
1975-2010 թթ. ծառայել է Հայկական ՍՍՀ և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգերում: 2003 թվականի մայիսի 12-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 19-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը:
Պարգևատրված է Կարմիր աստղի շքանշանով, Մարտական ծառայության համար մեդալով, Հայաստանի Հանրապետության II կարգի Մարտական խաչ շքանշանով, Հայրենիքին մատուցած մարտական ծառայությունների համար I կարգի շքանշանով:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներին: