Սուրեն Զոլյանն անուղղակի կերպով հաստատե՞լ է ԵՊԼՀ–ի շենքի վաճառքի մասին լուրերը
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանագրով ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնից հեռացված, բայց իր լիազորությունները վայր չդնող ՍուրենԶոլյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»–ին և նաև անդրադարձել իր հեռացումը նախարարության՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքը վաճառելու մտադրությամբ պայմանավորող խոսակցություններին։
–Պարոն նախարարը մի հրաման արձակեց(բայց, փա՛ռք Աստծո, տեսնելով դիմադրություն, հետո չեղյալ հայտարարեց), որով մեզ զրկում էր մեր հիմնական մասնագիտությունից՝ լեզվաբանության լիցենզիայից։ Եվ շղթան ինչպե՞ս պետք է աշխատեր։ Մենք պիտի տույժ ու տուգանքներ տայինք, իսկ այդ գումարները բուհը չունի, որովհետև ինչ վաստակում է, այն էլ ծախսում է, և այդ տուգանքների պատճառով հարկայինը պիտի շենքը վաճառքի հաներ։ Այսինքն, եթե այդ սխեման վերցնենք, պարզ երևում է՝ լիցենզիայից զրկում ես, տուգանքներ... և հետո, այնտեղ ընդամենը 400 ուսանող էր մնում, իսկ 400 ուսանողի համար բուհ հո չե՞ս պահի, բնական է՝ պիտի միացնեին։ Ես հիմա եմ ենթադրում։ Այն ժամանակ ես մտածում էի, որ ոչ կոմպետենտության հետևանք է,–մասնավորապես ասել է Ս. Զոլյանը։
Սուրեն Զոլյանն անուղղակի կերպով հաստատե՞լ է ԵՊԼՀ–ի շենքի վաճառքի մասին լուրերը
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանագրով ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնից հեռացված, բայց իր լիազորությունները վայր չդնող Սուրեն Զոլյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»–ին և նաև անդրադարձել իր հեռացումը նախարարության՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքը վաճառելու մտադրությամբ պայմանավորող խոսակցություններին։
–Պարոն նախարարը մի հրաման արձակեց (բայց, փա՛ռք Աստծո, տեսնելով դիմադրություն, հետո չեղյալ հայտարարեց), որով մեզ զրկում էր մեր հիմնական մասնագիտությունից՝ լեզվաբանության լիցենզիայից։ Եվ շղթան ինչպե՞ս պետք է աշխատեր։ Մենք պիտի տույժ ու տուգանքներ տայինք, իսկ այդ գումարները բուհը չունի, որովհետև ինչ վաստակում է, այն էլ ծախսում է, և այդ տուգանքների պատճառով հարկայինը պիտի շենքը վաճառքի հաներ։ Այսինքն, եթե այդ սխեման վերցնենք, պարզ երևում է՝ լիցենզիայից զրկում ես, տուգանքներ... և հետո, այնտեղ ընդամենը 400 ուսանող էր մնում, իսկ 400 ուսանողի համար բուհ հո չե՞ս պահի, բնական է՝ պիտի միացնեին։ Ես հիմա եմ ենթադրում։ Այն ժամանակ ես մտածում էի, որ ոչ կոմպետենտության հետևանք է,–մասնավորապես ասել է Ս. Զոլյանը։
7or.am