Կայացվել են գույքի նվիրատվության և հանձնման որոշումներ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է ընդունել ՀՀ համայնքների հողամասերի վրա գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը։ 171 անվանում անշարժ գույքը` կրթօջախների, թանգարանների, վարչական և այլ շենքերը պետությանը նվիրելու որոշում են կայացրել համայնքները։
Կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամին նվիրաբերել Երևան քաղաքի Պ. Սևակի 1 հասցեում գտնվող օժանդակ շինությունը և համապատասխան հողատարածքը` ակադեմիայի աշխատակիցների և երիտասարդ գիտնականների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով բնակելի շենք կառուցելու պայմանով։ Գործադիրը թույլատրել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կողմից հանված գույքը` Արաբկիր-Քանաքեռ վազուրդի երկաթուղային գիծն ապամոնտաժել և հարակից հողային տարածքների հետ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երևան քաղաքի համայնքին` քաղաքաշինական նպատակով օգտագործելու համար։ Ընդերքօգտագործման ոլորտի իրավական դաշտի կարգավորման նպատակով ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը, քանի որ 2012 թ. հունվարի 1-ից գործող ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքով ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում արդեն իսկ սահմանվել են լիազորված պետական մարմինները և սահմանազատվել նրանց իրավասությունները։ Իր նիստում կառավարությունը 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրության ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների քանակի 32-ով ավելանալու հետ կապված ծախսը հոգալու համար ՀՀ ԿԸՀ-ին է հատկացրել մոտ 11.5 մլն դրամ։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչության կողմից 2011 թ. ապրիլին Երևանում անցկացված Առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նվիրված կատալոգի հրատարակումը պատվիրելու համար համաֆինանսավորման նպատակով կառավարությունը հատկացրել է գումարի կեսը` 12 հազար 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մյուս կեսը տրամադրելու է «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությունը։ Հաղթանակի և Խաղաղության (մայիսի 9) և Հանրապետության (մայիսի 28) տոներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում տոնական համերգի կազմակերպման նպատակով «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը կառավարության
Կայացվել են գույքի նվիրատվության և հանձնման որոշումներ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է ընդունել ՀՀ համայնքների հողամասերի վրա գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը։ 171 անվանում անշարժ գույքը` կրթօջախների, թանգարանների, վարչական և այլ շենքերը պետությանը նվիրելու որոշում են կայացրել համայնքները։
Կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամին նվիրաբերել Երևան քաղաքի Պ. Սևակի 1 հասցեում գտնվող օժանդակ շինությունը և համապատասխան հողատարածքը` ակադեմիայի աշխատակիցների և երիտասարդ գիտնականների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով բնակելի շենք կառուցելու պայմանով։
Գործադիրը թույլատրել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կողմից հանված գույքը` Արաբկիր-Քանաքեռ վազուրդի երկաթուղային գիծն ապամոնտաժել և հարակից հողային տարածքների հետ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երևան քաղաքի համայնքին` քաղաքաշինական նպատակով օգտագործելու համար։
Ընդերքօգտագործման ոլորտի իրավական դաշտի կարգավորման նպատակով ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը, քանի որ 2012 թ. հունվարի 1-ից գործող ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքով ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում արդեն իսկ սահմանվել են լիազորված պետական մարմինները և սահմանազատվել նրանց իրավասությունները։
Իր նիստում կառավարությունը 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրության ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների քանակի 32-ով ավելանալու հետ կապված ծախսը հոգալու համար ՀՀ ԿԸՀ-ին է հատկացրել մոտ 11.5 մլն դրամ։
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչության կողմից 2011 թ. ապրիլին Երևանում անցկացված Առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նվիրված կատալոգի հրատարակումը պատվիրելու համար համաֆինանսավորման նպատակով կառավարությունը հատկացրել է գումարի կեսը` 12 հազար 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մյուս կեսը տրամադրելու է «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությունը։
Հաղթանակի և Խաղաղության (մայիսի 9) և Հանրապետության (մայիսի 28) տոներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում տոնական համերգի կազմակերպման նպատակով «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը կառավարության