Լրահոս

26.04.2012 15:26


Orange-ը և ՈՒԵՖԱ-ն մեկնարկում են սմարթֆոնների համար նախատեսված ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի միակ պաշտոնական ծրագրային հավելվածը

Orange-ը և ՈՒԵՖԱ-ն մեկնարկում են սմարթֆոնների համար նախատեսված ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի միակ պաշտոնական ծրագրային հավելվածը
Մինչ ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի մեկնարկը ընդամենը մնացել է մեկ ամսից մի փոքր ավել ժամանակ: EURO 2012tm-ի մեկնարկի նախապատրաստական փուլում Orange-ը և ՈՒԵՖԱ-ն համատեղ ջանքերով հանրությանն են ներկայացնում բջջային հեռախոսների համար նախատեսված ՈՒԵՖԱ EURO 2012™-ի պաշտոնական ծրագրային հավելվածը, որն այս համաեվրոպական լավագույն ֆուտբոլային մրցաշարի վերաբերյալ տեղեկություններ ստանալու անփոխարինելի հնարավորություն է:

Նշված ծրագրային հավելվածը հասանելի է ութ, այդ թվում` iOS, Android, Windows Phone, Blackberry, Bada և Java պլատֆորմների համար: Այն ֆուտբոլասերներին հնարավորություն կտա անվճար հիմունքներով ստանալ թարմ տեղեկություններ թիմերի և մրցաշարի վերաբերյալ, դիտել տեսահարցազրույցներ և վճարովի հիմունքներով ստանալ ֆուտբոլային հանդիպումների վերաբերյալ լուսաբանումներ, վիճակագրական տվյալներ և անհատական հուշում-ծանուցումներ, որոնց միջոցով ֆուտբոլասերները կունենան իրենց սիրելի թիմերի մասին ամենաթարմ տեղեկությունները: Առաջին անգամ ֆուտբոլասերները նաև հնարավորություն կունենան կիսելու EURO 2012™-ի պաշտոնական հավելվածի բովանդակությունը Facebook և Twitter սոցիալական ցանցերի միջոցով` մրցաշարի վերաբերյալ տեղեկություններով և նորություններով կիսվելով իրենց ընկերների և հարազատների հետ:

«Մեր նպատակն է ստեղծել թվային տեխնոլոգիաներից օգտվելու նոր հնարավորություններ, որոնք թույլ կտան մեր բաժանորդներին միմյանց հետ կիսվել իրենց խանդավառությամբ, իսկ EURO 2012tm-ը հենց այն ֆուտբոլային իրադարձությունն է, որն այս տարի ամենաբուռն խանդավառությունը կպարգևի ողջ ֆուտբոլասեր հանրությանը», - ասել է Orange Բրենդի փոխնախագահ Սևրին Լեգրի դը լա Սալլը: - Առաջին անգամ EURO 2012tm-ի ծրագրային հավելվածը համալրելով սոցիալական ցանցերում կիսվելու և աշխարհագրական դիրքի որոշման հնարավորություններով` մենք օգնում ենք ֆուտբոլասերներին ողջ Եվրոպայում ստանալ առավելագույնը EURO 2012tm-ի շրջանակներում հասանելի բոլոր հնարավորություններից տանը, թե մարզադաշտում:»

Բացի այն, որ ծրագրային հավելվածը հնարավորություն կտա ֆուտբոլասերներին ստանալ EURO 2012tm-ի վերաբերյալ բոլոր ամենաթարմ նորությունները, այն նաև կօգնի պատրաստվել UEFA EURO 2012tm-ին ինչպես նախկինում երբևէ` շնորհիվ այնպիսի ծրագրային հնարավորությունների, ինչպիսիք են fan kit հնարավորությունը, այդ թվում` «Photo Fun»-ը, որը ֆուտբոլասերներին հնարավորություն կտա իրենց բջջային հեռախոսների միջոցով իրենց լուսանկարի վրա ներկել դեմքը և դրանով կիսվել ընկերների հետ, ինչպես նաև աշխարհագրական դիրքի որոշման և իրական պատկերների ցուցադրման հնարավորությունները, որոնց միջոցով ֆուտբոլասերները կարող են գտնել իրենց ընկերներին և լավագույն տեղերը ՈՒԵՖԱ EURO 2012tm-ը դիտելու համար ինչպես տանը, այնպես էլ դրսում:  

 

«Երջանիկ ենք Հայաստանի մեր բաժանորդներին տալ այն նույն հնարավորությունները, որ ունեն Orange-ի բաժանորդները մյուս 10 եվրոպական երկրներում: Սա իսկապես հրաշալի հնարավորություն է մեր բաժանորդների համար մասնակցելու համաեվրոպական ֆուտբոլային տոնին, զգալ այն խանդավառությունն ու տոնական տրամադրությունը, որ այդ ժամանակ միավորելու են Եվրոպայի բոլոր ֆուտբոլասերներին, օգտվել իրենց սմարթֆոնի և իրենց օպերատորի ընձեռած բացառիկ հնարավորություններից», ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Լեհաստան և Ուկրաինա մեկնող ֆուտբոլասերները նաև կարող են օգտվել ծրագրային հավելվածի միջոցով հասանելի ուղևորության վերաբերյալ տեղեկատվական համակարգից, որի միջոցով ֆուտբոլասերները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ այն քաղաքների մասին, ուր մեկնում են, մարզադաշտերի մասին, ինչպես նաև ուղևորության վերաբերյալ այլ տեղեկություններ և գտնել Լեհաստանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլասերների համար պաշտոնապես նախատեսված գոտիները, որտեղ ֆուտբոլասերները կարող են այցելել Orange տարածք իրենց հեռախոսները լիցքավորելու, ինտերակտիվ խաղեր խաղալու և ընկերների հետ ազատ ժամանակ անցկացնելու համար:  

Ներկայումս ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի պաշտոնական ծրագրային հավելվածը ֆուտբոլասերները կարող են ձեռք բերել ծրագրային հավելվածների բոլոր խոշոր “խանութներում” (Application Store) Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, Շվեյցարիայում և Հայաստանում: ՈՒԵՖԱ-ն և Orange-ը պաշտոնական ծրագրային հավելվածի թարմացված տարբերակը կթողարկեն ոչ ուշ, քան առաջնության մեկնարկը, այն համալրելով որոշ նոր հնարավորություններով, ինչպիսիք են` ընկերներին և նրանց գտնվելու վայրը գտնելու, fan kit և պրեմիում տեսալուսաբանումները դիտելու հնարավորությունները:

Orange-ը հպարտ է ՈՒԵՖԱ EURO 2012™-ը հովանավորելու համար և օգնում է իր բաժանորդներին դառնալ այս ֆուտբոլային իրադարձության մասնակիցը թվային տեխնոլոգիաների ընձեռած գրավիչ հնարավորությունների միջոցով, որոնք են` Orange Ֆուտբոլասերների Գավաթը (www.supporterscup.orange.com), հեռախոսների համար նախատեսված ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի պաշտոնական ծրագրային հավելվածը, բազմազան մրցույթներն ու խթանիչ առաջարկները ողջ Եվրոպայում:

Orange-ը նաև օգնում է կյանքի կոչել ՈՒԵՖԱ EURO 2012™-ը` հանդես գալով ՈՒԵՖԱ EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Որպես տեխնոլոգիական գործընկեր, Orange-ը տրամադրում է ՏՏ լուծումներ մարզադաշտերում առաջնությունը լուսաբանելու համար, ինչպես նաև ցանցային և տեխնոլոգիական ծառայություններ (որոնք հանդիսանում են ՈՒԵՖԱ-ի համար մշակված տեխնոլոգիական լուծումների մի մասը) իր Հեռարձակման գործընկերներին, որոնք հեռարձակելու են առաջնությունն ամբողջ աշխարհում:

Orange-ը մուլտիմեդիա հավելվածների մշակման և տարածման մեծ փորձ ունի: Այն հատուկ ծրագրային հավելվածներ է մշակել այնպիսի առաջատար սպորտային իրադարձությունների համար, ինչպիսիք են` Tour de France հեծանվավազքը և Roland Garros թենիսի մրցաշարերը: Orange-ը ունի ավելի քան 80 հավելվածից բաղկացած փաթեթ 15 երկրներում, որոնց ներբեռնման ընդհանուր թիվը հասնում է ավելի քան 25 միլիոնի: Orange-ի ծրագրային հավելվածների շուկայավարման թիմի նպատակն է օգնել Orange-ի բաժանորդներին ստանալ առավելագույնը իրենց թվային տեխնոլոգիաների և դրանց համար մշակված ծրագրային հավելվածների ընձեռած հնարավորություններից:  

Այս խորագրի վերջին նյութերը