Թիվ 7 մեծամասնական ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Գրիգորյանն այսօր Մամուլի ազգային ակումբում ներկայացրել է իր կարգախոսը՝ «Միացե՛ք՝ փոխենք», և պարզաբանել, թե ինչ է պատրաստվում փոխել.
–Շատ կարևոր է, որ մենք մինչ այս հաստատված իշխանության կոնցեպցիան ուզում ենք փոխել. իշխանությունը ոչ թե վայելքի աղբյուր է, այլ նախ և առաջ ծառայություն,–ասել է Տիգրան Գրիգորյանը։
Պատգամավորի թեկնածուն կարևորել է փոփոխություններ կատարելու նշանակությունը՝ հայտարարելով, որ դա առաջին անհրաժեշտության հրամայականն է, և դա հասկանում են բոլոր քաղաքական ուժերը.
–Այդպես հռչակել է նույնիսկ այն քաղաքական ուժը, որը եղել է վերջին 10 տարիների ընթացքում երկրում գերիշխող քաղաքական ուժ և կրել գործընթացների քաղաքական պատասխանատվությունը։ Հասարակության բոլոր առողջ ուժերը պետք է այս փոփոխության մարտահրավերին ունենան իրենց վերաբերմունքն ու արձագանքը։ Թե որքանով է Հանրապետական կուսակցությունն անկեղծ եկել ասպարեզ՝ փոփոխություն կատարելու, կարող ենք դատել այն նախընտրական ցուցակից, որը ներկայացրել է կուսակցությունը համամասնական կարգով, ինչպես նաև այն մեծամասնական թեկնածուներից, ում կուսակցությունը պաշտպանում է։
Լրագրողների հարցին՝ ինքն իրեն իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր գործիչ է համարում, Գրիգորյանը պատասխանել է.
–Բավական շատ հարցեր կան, որոնք անընդունելի են իշխանության քաղաքական կուրսում, և բավական շատ հարցեր կան, որ անընդունելի են ընդդիմադիր դաշտի վարքագծում։ Կա անհամաձայնության բավական լուրջ պաշար այն իրողությունների հետ, որոնք այսօր հաստատված են Հայաստանի Հանրապետությունում, հակառակ դեպքում ես կմիանայի որևէ իշխանական կուսակցության և կաջակցեի նրանց քաղաքականությանը։
Այս առիթով լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք հնարավո՞ր է, որ նա ընտրություններից հետո միանա իշխանությանը, որին Տիգրան Գրիգորյանը պատասխանել է.
–Ո՛չ, այս պահի դրությամբ ես դրա հեռանկարը չեմ տեսնում։
Տիգրան Գրիգորյան. «Միացե՛ք՝ փոխենք»

7or.am