Լրահոս

22.05.2009 14:06


Հայաստանի գլխավոր մարքսիստը կտրականապես դեմ է իշխանությունների հետ որևէ համագործակցության

Հայաստանի գլխավոր մարքսիստը կտրականապես դեմ է  իշխանությունների հետ որևէ համագործակցության

Պատասխանելով նախագահի կողմից հնարավոր համաներում իրականացնելու մասին հարցին՝ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել է. «Մի քանի անգամ նախագահին կոչ եմ արել՝ համաներում իրականացնել, որովհետև մեծահոգությունը աստվածատուր մարդկանց շնորհն է»։ Ըստ Հակոբյանի՝ նման քայլը պայմանավորված չէ ընտրական գործընթացների վրա ազդելու մտադրությամբ, այլ ազգային միասնություն ապահովելու և քաղաքացիական պատերազմը կանխելու համար է։ Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ ներկայացուցիչների հայտարարությանը, որ քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո միայն իշխանությունների հետ երկխոսություն կսկսեն, Դավիթ Հակոբյանը պատասխանել է. «Ես կտրականապես դեմ եմ իշխանությունների հետ որևէ համագործակցության։ Դա կլինի դավաճանություն»։

 

Այս խորագրի վերջին նյութերը