«Սահակաշվիլին դատարկ տեղ է՝ զրո։ Վաղ թե ուշ նա կհեռանա քաղաքական ասպարեզից։ Ցանկացած այլ առաջնորդի հետ, ով կհայտնվի Վրաստանում, մենք պատրաստ ենք կառուցել հարաբերություններ, գնալ այնքան հեռու, որքան իրենք են պատրաստ»,–այսպիսի հայտարարություն է արել այսօր ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևն ուղիղ եթերով հեռարձակվող հարցազրույցի ժամանակ։
Մեդվեդևը հատուկ ընդգծել է, որ նման վերաբերմունքը Սահակաշվիլիի նկատմամբ չի տարածվում ողջ վրացի ժողովրդի վրա.
–Մենք՝ անձամբ ես, իմ ընկերները, գործընկերները, համոզված եմ՝ ողջ մեր ժողովուրդը, չունի հակակրանք Վրաստանի հանդեպ։ Հակառակը՝ Վրաստանը մեզ մտերիմ երկիր է, վրացի ժողովուրդը մեզ շատ մոտ է և թանկ։ Եվ մենք, ի դեպ, բազմաթիվ անգամ փրկել ենք այդ ժողովրդին, ինչ էլ որ չասեն առանձին անհատներ Վրաստանում,–ասել է Մեդվեդևը։
Դմիտրի Մեդվեդև. «Սահակաշվիլին դատարկ տեղ է՝ զրո»