Քաղաքական

26.04.2012 16:19


Արամ Հարությունյան. «ԲՀԿ–ն է որոշելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին»

Արամ Հարությունյան. «ԲՀԿ–ն է որոշելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վստահ է, որ մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները 2013–ի նախագահականի նախավարժանքն են: Մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ եթե ՀՀԿ-ն օգտագործի իր վարչական ռեսուրսը և կրկին մեծամասնություն կազմի, ներքաղաքական իրավիճակը կսրվի, իսկ եթե Սերժ Սարգսյանն ուզում է ձգել մինչև 2013թ. ընտրությունները, ապա ՀՀԿ-ն պետք է ավելի քիչ ձայն հավաքի:

Ամենամեծ դերակատարը լինելու է ԲՀԿ-ն. նա՛ է որոշելու՝ Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Եթե սրացումներ եղան, ու ՀՀԿ-ն չզիջեց վարչապետի աթոռն ու կառավարության ձևավորումը, ապա գործընթացները սրվելու են, ու այդ ընթացքում որոշիչ դեր է խաղալու ԲՀԿ-ն: Սերժ Սարգսյանի համար լավագույն սցենարը կլինի այն, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից, միասին վերցրած, շատ ձայն չհավաքի, ՕԵԿ-ն էլ չանցնի: 50+1% ոչ ոք այսօր չի հավաքի, ամենամեծ հնարավորությունն էլ ունեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն,-ասել է Ա. Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը