Լրահոս

26.04.2012 22:59


«Առողջ տղամարդ` երջանիկ ընտանիք»

«Առողջ տղամարդ` երջանիկ ընտանիք»

Ապրիլի 27-ին, ժամը 10:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի «Տղամարդու առողջություն» 8-րդ կոնգրեսը` «Առողջ տղամարդ-երջանիկ ընտանիք» կարգախոսով:

Կոնգրեսի շրջանակներում քննարկվելու են տղամարդկանց հիվանդությունների ախտորոշման և բուժման, ինչպես նաև կանխարգելման վերաբերյալ ընդգրկուն հարցեր` սոցիալական նշանակության տեսանկյունից: Միջոցառումը միավորում է տարբեր երկրների գիտնականների, բժշկական այլ մասնագիտությունների, ինչպես նաև սոցիոլոգների և տարբեր ուղղվածության մասնագետների:

Միջոցառման կազմակերպչական կոմիտեի նախագահն է «Տղամարդու առողջություն» ռուսական հասարակական կազմակերպության նախագահ, մեր հայրենակից, պրոֆեսոր Արմայիս  Կամալովը:   

Այս խորագրի վերջին նյութերը