Աֆղանստանի հյուսիսարևելյան Բադախշան նահանգում ապրիլի 26–ի ուշ գիշերը ոստիկանության կայանի վրա հարձակման ժամանակ սպանվել է 4 մարդ, 16–ը՝ առևանգվել։ Շրջանի ոստիկանության ղեկավարի տվյալներով՝ ոստիկանության երկու սպա վիրավորվել է։
Հարձակման համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբ գրոհայինները։ Երկու ամիս առաջ նույն տեղամասի վրա կատարվել է նմանատիպ հարձակում. այդ ժամանակ սպանվել էր 3 ոստիկան, 12–ն առևանգվել էր։ Մի քանի շաբաթ անց նրանց բաց էին թողել։
Աֆղանստանում սպանվել է 4 և առևանգվել 16 ոստիկան