2008–ի ընտրությունների ժամանակ բոլորիս աչքի առաջ «Օրինաց երկիր» կուսակցությունը «քցեց» իր ընտրողներին և, մեծ հաշվով, հայ ժողովրդին, որոնց լավ–լավ խոստումներ էր տվել և խոստացել փոխել վարվող սոցիալ–տնտեսական քաղաքականությունը, բայց գնաց ու միացավ մի իշխանության, ում դեմ, իբր, ելույթներ էր ունենում։
Նկատենք, որ ՕԵԿ–ի «քցողական» քաղաքականությունը 2008–ին չէր սկսվել ու 2008–ին չի ավարտվել։
ՀՀՇ–ի իշխանության տարիներին Արթուր Բաղդասարյանը անամոթության աստիճանի քծնում էր Լևոն Տեր–Պետրոսյանին, բայց իշխանափոխությունից հետո «գույնը» փոխեց և սկսեց ծառայել Լևոնին հեռացնողներին. տղային վերցրին «աշխատանքի»։
Ոգևորված սեփական քամելեոնությունից՝ երիտասարդ իրավաբանը որոշեց «ինստիտուցիոնալ» տեսք տալ «թռնողական» քաղաքականությանաը.որոշում կայացվեց կուսակցություն բացել։ Արթուր Բաղդասարյանն իրեն հավատացողներին «էն գլխից»«քցեց»՝ հայտարարելով, թե ՕԵԿ–ի ստեղծման հետ կապ չունի այն ժամանակվա Ազգային անվտանգության նախարարը։ Դրանից հետո ՕԵԿ–ը «քցեց» իր «պապային» ու սկսեց ընդդիմադիր խաղեր տալ՝ հընթացս «քցելով» նաև այն գործարարներին, որոնց սեփական ցուցակ էր մտցրել հավերժ իշխանության տակ գործելու խոստման դիմաց։
2007–ին արդեն Արթուր Բաղդասարյանը «քցեց» իր ընտրողներին, որոնց խոստացել էր ընդդիմադիր դիրքերից պայքարել իշխանության դեմ։ Դե, իսկ 2008–ին ՕԵԿ առաջնորդի «քցող» էությանն ականատես եղավ ողջ հայությունը. Բաղդասարյանը հայտարարում էր, թե իր դեմ մահափորձ է կազմակերպում իշխանությունը, որից հետո միացավ նույն այդ իշխանությանն ու դարձավ ԱԽՔ։
Վերջին նախագահական ընտրություններից առաջ Բաղդասարյանի քայլի նողկալիությունը չափ ու սահման չունի, քանզի Սերժ Սարգսյանին միանալով՝ նա շատ լավ հասկանում էր, որ այդպիսով ոչ միայն ճամբարափոխ է լինում, այլ նաև դնում է սպասվող «մարտի 1»–ի հիմքերը։
Հիմա Արթուր Բաղդասարյանը՝ որպես «բարոյական» ուժ, կրկին մասնակցում է ընտրություններին ու շռայլ խոստումներ տալիս հանրությանը։ Փաստորեն, «բարոյականությունն» ՕԵԿ–ի մոտ այն աստիճանի է, որ սեփական «կանտոռայում» փակվելու և ՀՀ քաղաքացիների առաջ ծպտուն չհանելու փոխարեն սրանք դուրս են եկել «տռաս» ու մուրաբայախառն քվե են ակնկալում։
Հայաստանցի ընտրողներն այս ուժի հետ կապված շատ կոնկրետ բան ունեն անելու՝ տեղը դնել և քաղաքական աղբանոց ուղարկել 15–ամյա փորձ ունեցող «քցողներին», որպեսզի ՕԵԿ–ի «հաջողություններից» ոգևորված նմանատիպ այլ ուժերը «հայրենասիրական քցողականությամբ» չզբաղվեն ու չձգտեն ախքության փոխանցիկ դրոշի ժառանգորդը դառնալ՝ Արթուր Բաղդասարյանիմարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների և ուղենիշների հանգույն։
ՕԵԿ–ը՝ «քցող կանտոռա»
2008–ի ընտրությունների ժամանակ բոլորիս աչքի առաջ «Օրինաց երկիր» կուսակցությունը «քցեց» իր ընտրողներին և, մեծ հաշվով, հայ ժողովրդին, որոնց լավ–լավ խոստումներ էր տվել և խոստացել փոխել վարվող սոցիալ–տնտեսական քաղաքականությունը, բայց գնաց ու միացավ մի իշխանության, ում դեմ, իբր, ելույթներ էր ունենում։
Նկատենք, որ ՕԵԿ–ի «քցողական» քաղաքականությունը 2008–ին չէր սկսվել ու 2008–ին չի ավարտվել։
ՀՀՇ–ի իշխանության տարիներին Արթուր Բաղդասարյանը անամոթության աստիճանի քծնում էր Լևոն Տեր–Պետրոսյանին, բայց իշխանափոխությունից հետո «գույնը» փոխեց և սկսեց ծառայել Լևոնին հեռացնողներին. տղային վերցրին «աշխատանքի»։
Ոգևորված սեփական քամելեոնությունից՝ երիտասարդ իրավաբանը որոշեց «ինստիտուցիոնալ» տեսք տալ «թռնողական» քաղաքականությանաը. որոշում կայացվեց կուսակցություն բացել։ Արթուր Բաղդասարյանն իրեն հավատացողներին «էն գլխից» «քցեց»՝ հայտարարելով, թե ՕԵԿ–ի ստեղծման հետ կապ չունի այն ժամանակվա Ազգային անվտանգության նախարարը։ Դրանից հետո ՕԵԿ–ը «քցեց» իր «պապային» ու սկսեց ընդդիմադիր խաղեր տալ՝ հընթացս «քցելով» նաև այն գործարարներին, որոնց սեփական ցուցակ էր մտցրել հավերժ իշխանության տակ գործելու խոստման դիմաց։
2007–ին արդեն Արթուր Բաղդասարյանը «քցեց» իր ընտրողներին, որոնց խոստացել էր ընդդիմադիր դիրքերից պայքարել իշխանության դեմ։ Դե, իսկ 2008–ին ՕԵԿ առաջնորդի «քցող» էությանն ականատես եղավ ողջ հայությունը. Բաղդասարյանը հայտարարում էր, թե իր դեմ մահափորձ է կազմակերպում իշխանությունը, որից հետո միացավ նույն այդ իշխանությանն ու դարձավ ԱԽՔ։
Վերջին նախագահական ընտրություններից առաջ Բաղդասարյանի քայլի նողկալիությունը չափ ու սահման չունի, քանզի Սերժ Սարգսյանին միանալով՝ նա շատ լավ հասկանում էր, որ այդպիսով ոչ միայն ճամբարափոխ է լինում, այլ նաև դնում է սպասվող «մարտի 1»–ի հիմքերը։
Հիմա Արթուր Բաղդասարյանը՝ որպես «բարոյական» ուժ, կրկին մասնակցում է ընտրություններին ու շռայլ խոստումներ տալիս հանրությանը։ Փաստորեն, «բարոյականությունն» ՕԵԿ–ի մոտ այն աստիճանի է, որ սեփական «կանտոռայում» փակվելու և ՀՀ քաղաքացիների առաջ ծպտուն չհանելու փոխարեն սրանք դուրս են եկել «տռաս» ու մուրաբայախառն քվե են ակնկալում։
Հայաստանցի ընտրողներն այս ուժի հետ կապված շատ կոնկրետ բան ունեն անելու՝ տեղը դնել և քաղաքական աղբանոց ուղարկել 15–ամյա փորձ ունեցող «քցողներին», որպեսզի ՕԵԿ–ի «հաջողություններից» ոգևորված նմանատիպ այլ ուժերը «հայրենասիրական քցողականությամբ» չզբաղվեն ու չձգտեն ախքության փոխանցիկ դրոշի ժառանգորդը դառնալ՝ Արթուր Բաղդասարյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների և ուղենիշների հանգույն։
Գևորգ Դավթյան