«Միավորված հայեր» կուսակցությունը նախագահ Ռուբեն Ավագյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպում կունենա ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Այցելությունը տեղի կունենա ապրիլի 29-ին ժամը 13:00-15:00-ին:
ՄՀԿ ներկայացուցիչները Արմավիրի Մշակույթի տան դահլիճում կներկայացնեն իրենց ընտրողներին կուսակցության ծրագրային հիմնադրույթները, կզրուցեն առաջիկա անելիքներից` անհրաժեշտության դեպքում բնակիչներին տրամադրելով նաև իրավաբանական խորհրդատվություն, որպեսզի հնարավորինս կանխվեն ընտրակեղծիքները և բնակիչներն իրազեկ լինեն ու պաշտպանեն իրենց իրավունքները:
Հիշեցնենք նաև, որ հանդիպումն իրականացվում է հենց Արմավիր քաղաքի բնակչության առաջարկությամբ: «Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչները կուղևորվեն Արմավիր կենտրոնական շտաբից` ժամը 11:40-ին:
«Միավորված հայեր»-ը կհանդիպի արմավիրցիների հետ