Լրահոս

27.04.2012 08:35


Գլխավոր դատախազի տեղակալը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել ընտրախախտումները բացահայտելու ուղղությամբ

Գլխավոր դատախազի տեղակալը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել ընտրախախտումները բացահայտելու ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հանձնարարել է ոստիկանությանը՝ սեղմ ժամկետում ձեռնարկել  անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ընտրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը հայտնաբերելու, բացահայտելու, կանխելու և խափանելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով  ընտրակաշառք տալու դեպքերին ու դրանց վերաբերյալ հաղորդումներին և զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումներին:

ՀՀ  Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում կարևորելով մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և նպատակ ունենալով նախականխել ընտրական իրավունքի հնարավոր խախտումները՝ Ա.Թամազյանը հանձնարարել է ոստիկանությանը՝ նման բնույթի հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով ձեռնարկել հնարավոր բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործությունը նախապատրաuտող, կատարող կամ կատարած անձանց  հայտնաբերելու ուղղությամբ: Բացի այդ՝ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բնակչության հետ բացատրական աշխատանքների միջոցով իրազեկել ընտրակաշառք ստացած անձանց` կամովին ներկայանալու և հանցագործությունը բացահատելուն աջակցելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու քրեադատավարական հնարավորության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը