Լրահոս

27.04.2012 11:01


Սարկոզին ներողություն է խնդրել իր մրցակցի ընկերուհուց

Սարկոզին ներողություն է խնդրել իր մրցակցի ընկերուհուց

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող երկրի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտել է իր կուսակցի կողմից արված վիրավորական արտահայտությունը, ով «ռոթվեյլեր» էր անվանել Սարկոզիի մրցակից Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կնոջը՝ լրագրող Վալերի Թրիրվեյլերին: Ապրիլի 26-ի հանրահավաքում՝ ի աջակցություն Նիկոլա Սարկոզիի, պատգամավոր Լիոնել Լյուկան հայտարարել է. «Օլանդն իր համար գտել է Վալերի Ռոթվեյլեր, ինչ անհարգալից վերաբերմունք է շան նկատմամբ»։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել իր խոսքերը՝ պատգամավորն պատասխանել է, թե «ռոթվեյլեր ցեղատեսակի շունը, ոչ մեկից ոչինչ չի խնդրում, ի տարբերություն Օլանդի ընկերուհուց»։

«Ես դատապարտում են այդ հայտարարությունն ու ընդհանուր ոչինչ չունեմ դրա հետ»,–եթերում ասել է Նիկոլա Սարկոզին։

Այս խորագրի վերջին նյութերը