ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրի 85-ամյակի առթիվ
Հարգելի պարոն Ազնավուր,
Սիրելի շանսոնյե,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:
Ձեր կյանքն ու ստեղծագործությունը վառ օրինակ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ոտք դնել երգի ու երաժշտության, բեմարվեստի ու կինոյի ասպարեզ: Ձեր եզակի բանաստեղծական տաղանդը խոր իմաստ և շունչ են հաղորդել Ձեր մեղեդիներին:
Լինելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների ազնիվ զավակ՝ Դուք փոխադարձ վստահության կամուրջ եք գցել մեր երկու երկրների միջև: Ձեր համաշխարհային հռչակը նաև Հայաստանինն է, քանզի ամենուր Դուք միշտ հպարտությամբ խոսել եք Ձեր հայ լինելու մասին: Միևնույն ժամանակ, Ձեր տաղանդն ու ստեղծագործությունը պարփակված չեն որևէ երկրի սահմաններով և հասու են ամբողջ աշխարհի Ձեր բոլոր երկրպագուներին:
Վերստին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր հոբելյանի օրը և մաղթում եմ առողջություն, ուժ ու կորով, երջանկություն ու նորանոր հաջողություններ: