Լրահոս

27.04.2012 11:18


Լյովա Խաչատրյան. «ԲՀԿ–ն տե՛ր է կանգնելու իր ձայներին»

Լյովա Խաչատրյան. «ԲՀԿ–ն տե՛ր է կանգնելու իր ձայներին»

Թիվ 12 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Լյովա Խաչատրյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ այս օրերին ակտիվորեն զբաղված է նախընտրական քարոզչությամբ և ընտրողների հետ հանդիպման ժամանակ հիմնական կոչը, որ փոխանցում է, ընտրություններին անպայմանորեն մասնակցելն է։

–Ես համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» տե՛ր կգանգնի իր ձայներին։ Մենք տեղամասերում ունենք և՛ վստահված անձինք, բավականին դիտորդներ կան, տեսախցիկներ ենք տեղադրելու, որ նկարահանենք ողջ գործընթացը։ Բայց նաև ընտրողներին բացատրում ենք, որ անպայման գնան, մասնակցեն ընտրություններին՝ անկախ նրանից, թե ում կընտրեն։ Ինչքան շատ մասնակցեն, այնքան թվանկարչության տեղը քիչ կմնա։ Իշխանությունները ճիշտ կլինի հենվեն ժողովրդի վրա, այլ ոչ թե նրանց որոշ ներկայացուցիչներ փորձում են հենվել կրիմինալի վրա։ Եթե նման բաները շարունակվեն, ու ես անձամբ նկատեմ, ապա կնշեմ այդ սերտաճածների անուններն ու ազգանունները,–ասել է Լ. Խաչատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը