Լրահոս

27.04.2012 11:21


Երկրաշարժ Թուրքիայում

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի արևմտյան Քյութահիա նահանգի Սիմավ գավառում կեսգիշերից հետո արձանագրվել են ստորգետնյա ցնցումներ:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,9 բալ, էպիկենտրոնը գտնվել է Սողութ գյուղում` 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան գավառներում: Բնակչության մի մասը խուճապի է մատնվել և լքել է տները:

Նախնական տեղեկությունների համաձայն` նյութական և մարդկային կորուստներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը