Լրահոս

27.04.2012 11:45


Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը դիմելու է Սահմանադրական դատարան

Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը դիմելու է Սահմանադրական դատարան

Այսօր Հայաստանի քաղաքագետների միության Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի աշխատանքները ներկայացրել է ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Նա նշել է, թե համար մեկ հարցը ընտրացուցակների խնդիրն է եղել։ Ըստ ՀՔՄ նախագահի՝ ընտրացուցակները ակնհայտորեն ուռճացված են, և եթե դրանք չմաքրվեն, ընտրությունները կարժեզրկվեն։

Այս խնդրի լուծման տարբերակները քննարկվել են ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի լիագումար նիստում, և շտաբի անդամները եկել են այն եզրակացության, որ ապօրինությունների դեմ պայքարելու միակ միջոցը ընտրությունների մասնակիցների ցուցակի հրապարակումն է։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ շտաբը դիմելու է Սահմանադրական դատարան՝ խնդրանքով, որ հակասահմանադրական ճանաչվեն և արգելափակվեն Ընտրական օրենսգրքի այն կետերը, որոնք թույլ չեն տալիս հրապարակել այդ ցուցակները։ ՀՔՄ նախագահն ասել է, թե չի կարելի նույնացնել ընտրությունների քվեարկության գաղտնիությունը և ընտրություններին մասնակցելու գաղտնիությունը։

Նա նաև հայտնել է, որ շտաբի անդամ կուսակցությունները, որոնք խորհրդարանում ունեն խմբակցություններ, դիմելու են Սահմանադրական դատարան՝ պահանջելով արագացնել այդ հարցի քննարկումը։

Շտաբը պարզել է, որ վիրտուալ, գոյություն չունեցող ընտրողների թիվը մոտ 400 հազար է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը