Լրահոս

27.04.2012 12:07


Ռուբեն Ավագյան. «Ընտրությունները 60 տոկոսով են արդար լինելու»

Ռուբեն Ավագյան. «Ընտրությունները 60 տոկոսով են արդար լինելու»

Այսօրվա ասուլիսին «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը դրական է գնահատել քարոզարշավի ընթացքը: Նա նշել է, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին 500 ընտրատեղամասերում կուսակցությունը կունենա նույնքան վստահված անձ։

Ըստ բանախոսի՝ ընտրությունները 60 տոկոսով են արդար լինելու։ «Թե ինչքան ձայն կստանանք ընտրությունների արդյունքում, դա կորոշի ժողովուրդը։ Մեր ընտրողները նրանք են, ովքեր հոգնել են իշխանությունից և ընդդիմությունից»,–ասել է Ավագյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը