Նաիրա Զոհրաբյան. «Մարդկանց պետք է զարմացներ այն, որ շատ երկար ժամանակ խորհրդարանում բուռն քննարկումներ տեղի չէին ունենում»
Խորհրդարանական քառօրյային հաջորդող ճեպազրույցների ժամանակ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կանխատեսմանը, թե խորհրդարանի կողմից հարկային փաթեթը չընդունվելու դեպքում հնարավոր է՝ կառավարությունը հրաժարական տա, ասել է.
-Ես, իհարկե, գիտեի, որ «Ժառանգությունը» շատ հնարքների է տիրապետում, բայց որ կանխատեսումներ ու գուշակություններ է անում, դա մեզ համար նորություն է։ Կառավարության հրաժարականի խնդիր այսօր դրված չէ, և պատճառներ էլ չկան դրա համար։
Խոսելով ընթացիկ քառօրյայում տեղի ունեցած բուռն քննարկումների մասին, ԲՀԿ-ական պատգամավորն ասել է, որ եթե ոմանց զարմացնում է, որ խորհրդարանում ակտիվ քննարկումներ են լինում, ապա. «Ինձ թվում է, որ մարդկանց պետք է զարմացներ այն, որ շատ երկար ժամանակ խորհրդարանում բուռն քննարկումներ տեղի չէին ունենում։ Միանգամայն բնական պրոցես է, որ պատգամավորներն օրենք են քննարկում» ։