Լրահոս

27.04.2012 12:40


Գիտակցության չգալով՝ մահացել է

Գիտակցության չգալով՝ մահացել է
Ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 29-ամյա Ժորա Կարապետյանը:
Տուժողը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Հաջորդ օրը՝ ժամը 16։30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979թ. ծնված Սարիբեկ  Հարությունյանին:
Պարզվել է, որ նա ապրիլի 18-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, Արաբկիրի 19-րդ փողոցում ծեծի է ենթարկել Ժորա Կարապետյանին և պատճառել վնասվածք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի  հատկանիշներով:
Սարիբեկ Հարությունյանը ձերբակալված է:
Ապրիլի 26-ին՝ ժամը 10։30-ին, Ժորա Կարապետյանը,  գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը