Լրահոս

27.04.2012 13:01


ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը միանում է Սահմանադրական դատարան դիմելու միասնական շտաբի նախաձեռնությանը

ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը միանում է Սահմանադրական դատարան դիմելու միասնական շտաբի նախաձեռնությանը

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում կայացած՝ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի նիստի ժամանակ ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ միասնական շտաբը հայցադիմում է ներկայացնելու Սահմանադրական Դատարան՝ պահանջով, որ հակասահմանադրական ճանաչվեն և կասեցվեն Ընտրական օրենսգրքի այն կետերը, որոնք արգելում են հրապարակել ընտրություններին մասնակցող քաղաքացիների ցուցակները։ Հմայակ Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ հայցադիմումի քննման գործընթացը արագացնելու համապատասխան դիմում են ներկայացնելու ԱԺ պատգամավորները, և անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրոթյուն։ Հայտնի է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մոտ 20–ը համաձայնել է միանալ նախաձեռնությանը։

Նիստին ներկա չի եղել ՀՅԴ–ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով մասնակցում է կուսակցության ընտրարշավին։ Հմայակ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ ՀՅԴ ներկայացուցչի բացակայությունը սոսկ տեխնիկական պատճառով է։ Նիստից հետո Հմայակ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է՝ ՀՅԴ Գերագույն մարմինը որոշում է կայացրել, որ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները նույնպես միանալու են նախաձեռնությանը և ապահովելու են անհրաժեշտ ստորագրությունները՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Այս մասին ՀՅԴ–ի ներկայացուցիչը հայտնել է հեռախոսով։

Հայտնի է նաև, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեռևս չի հայտնել իր դիրքորոշումը և ժամանակ է խնդրել մինչև ժամը 13։00–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը