Վարդան Օսկանյան. «Ինչ-որ մեկը ինչ–որ մեկից ընտրացուցակները կեղծելու հանձնարարական է ստացել»
Ընտրությունների վերահսկման միասնական շատբի այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը համոզմունք է հայտնել, որ եթե ընտրացուցակները չհրապարակվեն, ապա արդեն իսկ կարելի է ասել, որ ընտրությունները չեն անցել ազատ և արդար։ Ներկայացնելով ցուցակներում առկա ահռելի անճշտություններից մի քանիսը՝ նա ասել է, որ իշխանության կողմից դրանց վերանայման ո՛չ ցանկությունը կա, ո՛չ էլ ժամանակը: ԲՀԿ–ի ուսումնասիրությունները հազարավոր դեպքեր են պարզել, երբ ազգանվան մեկ տառն է փոխված, կամ էլ ծննդյան տարեթիվն է մեկով փոխված, մի տառի փոփոխմամբ նույն անունը մի քանի անգամ կա ընտրողների ցուցակներում, ընտողների մեկի հայրանունն էլ մայրանուն է՝ Օլյա։
–Սա համակարգչային վրիպակ չէ: Ինչ–որ մեկը ինչ–որ մեկից հանձնարարական է ստացել նման բան անել, սա միտումնավոր է արված,-հայտարարել է Վ. Օսկանյանը:

7or.am