Լրահոս

27.04.2012 14:29


Ստորագրել են հռչակագիր

Ստորագրել են հռչակագիր

Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում կայացավ Ազգային Ժողովի 2012թ. ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միչև երկխոսություն` ուղղված երկու սեկտորների միջև առկա համագործակցությանն ու հետագա հեռանկարների ամրապնդմանը:

Հանդիպման արդյունքում առաջադրված քաղաքական կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները` առաջնորդվելով մասնակցության ապահովման, պատասխանատվության, երկխոսության, համագործակցության, փոխադարձ վստահության և հաշվետվողականության սկզբունքներով, կարևորելով ՀՀ քաղաքացիական հասարակության կայացումը և ժողովրդավարության ամրապնդումը, հիմք ընդունելով քաղաքական կուսակցությունների ծրագրերի հիմնադրույթները` ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանն ու մասնակցային գործընթացի կայացմանը.

ստորագրեցին սույն հռչակագիրը` հետևյալի մասին.

ü  հետամուտ լինել իրենց կուսակցությունների կողմից որդեգրած քաղաքացիական հասարակության կայացման քաղաքականությանը,

ü  համագործակցել քաղաքացիական հասարակության կառույցների հետ` ներգրավելով որոշումների կայացման և հանրային քաղաքականության ձևավորման գործընթացներում,

ü  բարելավել քաղաքացիական հասարակության կառույցների դաշտը կարգավորող օրենսդրությունը,

ü  ապահովել պետական մարմինների գործունեության և նրանց կողմից ընդունված որոշումների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ,

ü  խթանել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը օրենքների կիրառման մշտադիտարկման գործընթացում,

այսպիսով` նպաստել քաղաքացիական հասարակության ձայնը Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային Ժողովում լսելի դարձնելուն: 

Այս խորագրի վերջին նյութերը