Ընտրակեղծիքներ իրականացնելու իշխանության միակ գործիքը
Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի որոշումը՝ դիմել ՍԴ, մեկնաբանել է միասնական շտաբում ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։ ՀԱԿ ներկայացուցիչը նույնպես կարևորել է միասնական շտաբի այս նախաձեռնությունը։ Նա հայտարարել է, որ ընտրացուցակները հիմնովին կեղծված են, և որ իշխանությունները պատրաստվում են լայնամասշտաբ կեղծարարությունների։ Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ այդ կեղծարարությունների միակ միջոցն այն է, որ ՀՀ քաղաքացիները լիակատար հանրային վերահսկողություն հաստատեն ընտրացուցակների վրա։
–Պետք է հնարավոր լինի որևէ միջոցով ստուգել, թե ով է իրականում եկել և քվեարկել ընտրության օրը։ Զավեշտն այն է, որ այսօր անգամ Սահմանադրական դատարանը, երբ օրիանական հայց է ներկայացված ընտրությունների արդյունքների վիճարկման համար, չի կարող ստուգել այդ մատյանները։ Այսինքն, Հայաստանում գոյություն ունի մի պետական գաղտնիք, որն ավելի ամուր է պահվում, քան, ասենք, մեր սպառազինությունների մասին տեղեկությունները։
Բանախոսն ասել է, որ այսօր Հայաստանում գոյություն չունի որևէ մարմին, որևէ ատյան, որը կկարողանա ստուգել այդ տեղեկությունները։ Դրանով իսկ անհնարին է դառնում պարզել Հայաստանում որևէ իշխանության լեգիտիմությունը։
Զուրաբյանի կարծիքով պատճառը, որ ընտրողների մասին տեղեկությունը պահվում է որպես «սրբության սրբոց», այն է, որ ներկա իշխանության համար այդ ցուցակների գաղտնի լինելը միակ գործիքն է, որով իրենք կարող են անպատիժ իրականացնել ընտրակեղծարարություններ։
–Սահմանադրության մեջ չկա որևէ արգելք, որը թույլ կտա նման սահմանափակում մտցնել։ Չկա որևէ կետ, որը կպահանջեր թաքուն պահել այդ ինֆորմացիան։ Այդ ինֆորմացիան թաքուն պահելու միակ արդարացումն անպատժելիորեն ընտրակեղծիքներ իրականացնելն է,–ասել է Լևոն Զուրաբյանը։ Եզրափակելով իր խոսքը՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասել է.
–Երբ բացվի հանրային վերահսկողության դուռը, ընտրակեղծիքները Հայաստանում տապալված կլինեն։

7or.am