Միասնական շտաբի՝ ՍԴ դիմելու իրավական հիմքերը ներկայացրել է լիազորված փաստաբանը
Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը ՍԴ հայց ներկայացնելու համար լիազորել է իրավագետ, իրավապաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանին։ Վերջինս ներկայացրել է միասնական շտաբի հայցի իրավական հիմքերը։
–Ազգային ժողովի 1/5–ը կազմող պատգամավորները լիազորել են ինձ ներկայացնել դիմում ՀՀ սահմանադրական դատարան։ Դիմումը ներկայացվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 11, 31 և 33 հոդվածներով նախատեսված այն նորմերի դեմ, որոնք նախատեսում են ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակայնության սահմանափակում։ Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ այս տեղեկությունների հրապարակայնության սահմանափակումը բացարձակ է ՀՀ–ում։ Միաժամանակ տեղեկացնեմ ձեզ, որ ՀՀ–ում գոյություն չունի որևէ այլ տեղեկություն, որի նկատմամբ բացարձակ սահմանափակում կա նախատեսված։ Նույնիսկ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն օրենքով նախատեսված դեպքերում կարող են հրապարակվել,–ասել է Վահե Գրիգորյանը։
Վահե Գրիգորյանն էլ նշել է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրողների կողմից ստորագրվող ցուցակների կազմումն ինքնանպատակ է և չի ծառայում որևէ այլ նպատակի. դա փաստաթղթերի մի տեսակ է, որը երբևէ չի օգտագործվելու.
–Իրականում նման փաստաթղթի վարումը նպատակաուղղված է եղել ՀՀ սահմանադրության 2–րդ հոդվածով նախատեսված ժողովրդի կողմից իշխանության իրականացման փաստմանը, որի միակ առաջնային ապացույցը հենց ընտրողների կողմից ստորագրված ցուցակներն են։
Փաստաբանն ընդգծել է, որ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը, որը հիմնարար իրավունք է։ Նա նաև նախատեսել է այն իրավաչափ նպատակները, որոնց բավարարմանն ուղված այս իրավունքը կարող է սահմանափակվել ազգային, պետական անվտանգության նկատառումներով, այլոց սահմանադրական իրավունքների սահմանափակման դեպքերում և այլն.
–Որևէ նման իրավաչափ նպատակի բավարարմանն ուղված չէ ընտրողների ստորագված ցուցակների հրապարակման բացառումը,–ասել է Վահե Գրիգորյանը։

7or.am