Լրահոս

27.04.2012 15:01


Գոյություն չունեցող ըտրողներ ընտրացուցակներում. ներկայացնում է Լևոն Զուրաբյանը

Գոյություն չունեցող ըտրողներ ընտրացուցակներում. ներկայացնում է Լևոն Զուրաբյանը

Այսօր ՀՔՄ–ում տեղի ունեցած ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի նիստին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ներկայացրել է այն խախտումները, որոնք ՀԱԿ–ին հաջողվել է բացահայտել.

–Որոշ ընտրատարածքներում մենք ունենք հետևյալ պատկերը՝ 4 տոկոս բնակարաններում կենտրոնացած է 20 տոկոս կամ ավելի ընտրող։ Ունենք հայտնաբերված շենքեր, որոնք կա՛մ գոյություն չունեն, կա՛մ գտնվում են այնպիսի վիճակում, որ այնտեղ մարդ ընդհանրապես չի ապրում, բայց ընտրողները ցուցակներում ներկայացված են և, ըստ այդ ցուցակների, բնակվում են այդ շենքերում։

Լևոն Զուրաբյանը բերել է 6–րդ ընտրատարածքի օրինակը, որտեղ ՀԱԿ թեկնածու Ավետ Պողոսյանը հայտնաբերել է 10 այդպիսի շենք։ Ավետ Պողոսյանը դիմել է ընտրատարածքային հանձնաժողովին՝ խնդրելով, որ հանձնաժողովն ըստ օրենքի ապահովի այդ շենքերում բնակվող ընտրողների հետ քարոզչություն կատարելու հնարավորությունը։ Նա հանձնաժողովին է ներկայացրել նաև շենքերի ցուցակը, սակայն դեռ ոչ մի պատասխան չի ստացել։

–Միայն գիտենք, որ լավ կանաչել են, որ ստացել են այս դիմումը,–եզրափակել է Լևոն Զուրաբյանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը