Քաղաքական

27.04.2012 15:08


Տիգրան Կարապետյանը «Ժառանգությանը». «Եթե երկրաշարժի նախարարություն ունեն, թող շարժեն»

Տիգրան Կարապետյանը «Ժառանգությանը». «Եթե երկրաշարժի նախարարություն ունեն, թող շարժեն»

Թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը դժգոհ է քարոզարշավից։ Այսօր հրավիրված ասուլիսում նա պնդել է, որ իր դեմ հակաքարոզչություն է իրականացվում անձամբ Արարատի մարզպետ, ՀՀԿ–ական Կարինե Պողոսյանի կողմից։

Խոսելով «Ժառանգության» մասին՝ նա ասել է, որ այդ կուսակցությունն արտաքին ուժերի համար է աշխատում ու նրանց տեղեկություն փոխանցում, իսկ ԱՄՆ-ի համար ՀՀ նախագահի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է։

Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի մասին չի մտածում. նա դրսի ուժերի կողմից դիտվում է որպես նախագահական ընտրությունների թեկնածու: Ինքը, որ հիմա ուզում է խորհրդարան անցնի, կապ չունի՝ հի՞նգ հոգով կանցնի, յո՞թ, դա պլատֆորմ է, կառաջադրվի նախագահական ընտրություններին,–ասել է Տ. Կարապետյանը։

Ինչ վերաբերում է «Ժառանգության» հայտարարությանը, թե հանձնաժողովներում իրենց տեղերը տեխնիկական վրիպակի պատճառով տվել են ՀՀԿ–ին, ԺԿ նախագահը նկատել է.

Լա՜վ էլի, թող էշի տեղ չդնեն։

«Ժառանգության» կարգախոսն էլ՝ «Միասին սարեր ենք շարժելու», նա մեկնաբանել է հետևյալ կերպ.

Եթե երկրաշարժի նախարարություն ունեն, թող շարժեն:

Քննադատության է արժանացել նաև ՀՀԿ–ի կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք»։

–Ո՞վ փոխի: Իրանք են փոխողը, իրանք էլ պետք է փոխվեն: ՀՀԿ-ն շեշտում է, որ ազնիվ ընտրություն է լինելու: Ինչպե՞ս դա կարող է լինել, երբ իրենք չեն ընդունում իրենց մեղքերը: Ստացվում է՝ մենք բոլորս սխալ ենք, իրենք՝ ճիշտ,–նշել է Տ. Կարապետյանը,–Հանրապետականը որ դավաճաններին հավաքեց իր ցուցակի մեջ, նժդեհյան գաղափարը դրանից շահե՞ց. Արտաշես Գեղամյա՞նը դարձավ նժդեհական, թե՞ Խոսրով Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը