Հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում 2012թ. մարտի 29-ին Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ «Одноклассники» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է ոմն Հարութի հետ, ով խաբեությամբ իրենից հափշտակել է 327 000 դրամ գումար:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոմն Հարութի անվան տակ հանդես եկած անձը, Ն. Մ.-ի հետ գտնվելով էլեկտրոնային նամակագրական կապի մեջ, նրա հետ ստեղծելով կեղծ մտերմիկ հարաբերություններ, դրանով իսկ վստահությունը չարաշահելու եղանակով, վերջինիցս պահանջել է «Վիվա Սել ՄՏՍ» բջջային հեռախոսի լիցքավորման 20 քարտ` ձեւացնելով, որ դրանք պետք է տա քրեակատարողական հիմնարկի ղեկավարներից մեկին, որպեսզի իրեն չտեղափոխեն պատժախուց:
Ն. Մ.-ն, տեղի տալով կեղծ հորդորներին ու խաբեությանը, մարտի 26-ին գնել է 20 հատ 1.000-ական դրամ արժողությամբ «Վիվա Սել ՄՏՍ» բջջային հեռախոսի լիցքավորման քարտ, որոնց թվերը «Одноклассники» սոցիալական կայքի` իր անհատական էջով հաղորդագրության միջոցով ուղարկել է նրա հասցեին:
Այնուհետև, քրեակատարողական հիմնարկից պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու պատրվակով, Ն. Մ.-ի վստահությունը չարաշահելով, վերադարձնելու պայմանով, 2012թ. մարտի 27-ին պահանջել է 1000 ԱՄՆ դոլար, ինչից ելնելով` վերջինիս մայրը Սիսիանի «ՎՏԲ» բանկի միջոցով 170.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել երեւանաբնակ ընկերուհուն` Ռ. Հ.-ին, որն էլ բանկից ստանալով այն` փոխանցել է ոմն Հարութի կողմից ուղարկված, դեռեւս ինքնությունը չպարզված անձին:
Բացի այդ, նույն օրը Հարութի անվամբ հանդես եկած վերոհիշյալ անձը, չարաշահելով Ն. Մ.-ի վստահությունը, վերադարձնելու պայմանով պահանջել է իր բջջային հեռախոսահամարների հաշվին փոխանցել 137.000 ՀՀ դրամ գումար: Վերջինս գրավադրված մատանու դիմաց ստացած գումարից «Վիվա Սել ՄՏՍ» ՓԲԸ-ի` Սիսիանի գրասենյակից մաս-մաս նրան է փոխանցել պահանջված գումարը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն` նախաքննություն կատարելու համար: