Լրահոս

27.04.2012 16:35


Հոլանդիայի դատարանն ուժի մեջ է թողել զբոսաշրջիկներին մարիխուանա վաճառելու արգելքը

Հոլանդիայի դատարանն ուժի մեջ է թողել զբոսաշրջիկներին մարիխուանա վաճառելու արգելքը

Հաագայի դատարանը մերժել է հոլանդացի գործարարների հայցը, ովքեր բողոքում են զբոսաշրջիկներին մարիխուանա վաճառելու արգելքի դեմ։ Մարիխուանայի վաճառքում մասնագիտացած հաստատությունների՝ կոֆեշոփերի տերերը մտադիր են անհապաղ վիճարկել դատարանի որոշումը։

Ավելի վաղ «Կանեփի մանրածախ վաճառքի միության» անդամ–գործարարները հավաքական հայց էին ներկայացրել դատարան՝ փորձելով խոչընդոտել արգելքը, որը զգալի վնաս կհասցնի իրենց գործին։

Զբոսաշրջիկներին մարիխուանայի վաճառքն արգելող օրենքը Հոլանդիայում ուժի մեջ կմտնի 2013–ի հունվարի 1–ից։ Արգելքի նպատակը թեթև թմրանյութերի հետևից երկիր այցելող զբոսաշրջիկների թվի կրճատումն է, որը Հոլանդիայի քաղաքացիների վրա չի տարածվում։

Պաշտոնապես մարիխուանայի և կանաբիս պարունակող նյութերի վաճառքը Հոլանդիայում արգելված է, սակայն կոֆեշոփերն իրավունք ունեն վաճառելու այն ոչ ավելի, քան 5 գրամ ամեն մարդուն։

Այս խորագրի վերջին նյութերը