Լրահոս

27.04.2012 17:07


ՀՅԴ–ական. «Ընտրակեղծարարները կպատժվեն տեղում և անմիջապես»

ՀՅԴ–ական. «Ընտրակեղծարարները կպատժվեն տեղում և անմիջապես»

ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված Իշխան Սաղաթելյանը «Սևան» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է ընտրախախտումներին և ասել.

Մենք հույս ունենք, որ այս ընտրություններն ավելի արդար կլինեն, քան նախորդները: Համենայնդեպս, մենք ամեն ինչ անելու ենք ընտրական գործընթացը վերահսկելու և մեր քվեներին տեր կանգնելու համար: Եվ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն խախտումներ անել, կպատժվեն տեղում և անմիջապես: Սա ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, ու եթե կգտնվեն մարդիկոր ասածներիս թերահավատությամբ կվերաբերվեն, թո՛ղ բախտները փորձեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը