ՀՀՇ վարչության նախագահ. «Տպագրվածն, ըստ էության, հերյուրանք է»
Երեկ Լիբանանում սկսվել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակցությունների (ELDR) հավաքը, որին հրավիրված է եղել նաև ՀՀՇ երիտասարդական թևը։ «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ այդ հավաքին մեկնող պատվիրակության ձևավորումը ՀՀՇ-ում նոր սկանդալի պատճառ է դարձել։ Ըստ պարբերականի՝ Լիբանան են մեկնել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի որդին և դուստրը, վարչության անդամներ Լևիկ Խաչատրյանի որդին և հարսը, Քոչար Դավթյանի որդին։ Տեղեկատվության համաձայն` հենց սա է եղել ՀՀՇ-ի երիտթևի նախագահի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարվելու իրական պատճառը։ Նշված է նաև, որ նրա հետ ՀՀՇ շարքերը լքել են մոտ 35 երիտասարդներ ևս, որոնց այս օրերին համոզում են հետ վերցնել իրենց դիմումները։
«7օր»-ի հետ զրույցում Կարեն Կարապետյանն ասել է, թե հրաժարականի պատճառները չէր ցանականա դեռևս մեկնաբանել՝ հավելելով, որ պատվիրակության կազմի մասին լուրերի իսկությունը պետք է Արամ Մանուկյանից ճշտել։
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասել է. ««Հրապարակ»-ում տպագրվածն, ըստ էության, հերյուրանք է' կառուցված անտեղյակ մարդու տված տեղեկատվության վրա: Որոշ մանրամասներ ճշգրտելուց հետո, խնդրի հետ կապված սպառիչ տեղեկատվությունը կհրապարակենք մոտ օրերս»։

7or.am