Լրահոս

27.04.2012 17:20


Լոնդոնի կենտրոնում տղամարդը 4 մարդու պատանդ է վերցրել

Լոնդոնի կենտրոնում տղամարդը 4 մարդու պատանդ է վերցրել

Լոնդոնի կենտրոնում 50–ամյա մի տղամարդ 4 մարդու պատանդ է վերցրել։ Հանցագործն ու նրա զոհերը գտնվում են Տոտենհեմ–Քորթ–Ռոուդ փողոցի վրա տեղակայված գրասենյակային շենքում։ Հարևան շենքերից տարհանվել են հարյուրավոր մարդիկ։

Ոստիկանությունը բանակցություններ է վարում տղամարդու հետ, ով հայտարարել է, որ իր մարմնին ամրացված են հեղուկ գազով լի տարաներ։ Որոշ ականատեսների վկայությամբ՝ միջադեպի շրջակայքում կրակոցներ են լսվել։

Նախնական տվյալներով՝ տղամարդուն հանցագործության է դրդել վարորդական վկայական ստանալու անհաջող փորձը։ Բացի այդ, հանցագործը հայտարարել է, որ ինքն ապրուստի միջոց չունի։

Այս խորագրի վերջին նյութերը